Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավորների աշխատանքային իրավունքները պահպանվել են

Քաղաքականություն
hakob-hakobyan

106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստին ընդունեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվեն Արցախ առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ այս նախագծի իմաստն այլեւս չկա մեր իրականությունում, քանի որ պահպանվել են Արցախ մեկնած բոլոր կամավորների աշխատանքային իրավունքներն ու դեռ մի բան էլ ավելի են գործատուները նրանց վճարել վերադարձից հետո: 102 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով երկու տարով հետաձգվեց թվային ռադիոհեռարձակումը մինչեւ 2018թ.  հուլիսի 20-ը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը երկու նախագծին էլ կողմ է: Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: