Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հինգ ֆուտբոլիստից հրաժարվել է

Սպորտ
sport-bananc-1

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Բանանցը» մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել է հինգ ֆուտբոլիստների ծառայությունից: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմի կազմում չեն շարունակի ելույթները դարպասապահ Ալբերտ Օհանյանը, պաշտպան Սոսլան Կալմանովը, կիսապաշտպաններ Միգել Լոպեսը, Անդրեյ Շահգելդյանը, հարձակվող Դենիս Մահմուդովը: Այս մրցաշրջանում նրանցից առավել շատ խաղեր անցկացրել է «Բանանցում» արգենտինացի Լոպեսը՝ 23 հանդիպում: