Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամավորը մեկնել է առաջնագի՞ծ, թե՞ նստել է դիվանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ՝ առաջնագիծ, որպեսզի նրանք աշխատավայրում, գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ողջունելով այս նախգիծը, հայտարարեց, որ պետք է իրապես պարզել՝ ով է իսկապես գնացել Արցախ, այլ ոչ թե նստել դիվանին. «Զինկոմիսարիատից անհրաժե՞շտ է թուղթ բերել, որ հարգելի պատճառվ է բացակայում, թե՞ կան նաեւ այլ տարբերակներ: Ցավոք, որոշ գործատուների հետ շփման ժամանակ նրանք հիմքեր են ներկայացրել, որ տվյալ աշխատողը հանրապետությունից իր անձնական նպատակներով է բացակայել, սակայն ասել է, թե չուծ լի նե առաջնագծում է եղել»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը դժգոհեց. «Հետո էլ կասեք՝ մի լավ բան եք առաջարկում, մենք դեմ ենք լինում: Բայց կարելի՞ է՝ այս տեսքով օրենք ընդունել: Իմ խորին համոզմամբ՝ այսպես չի կարելի օրենք գրել: Ես իմ ելույթի ժամանակ դա կասեմ»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ կքննարկեն բոլոր վիճելի հարցերը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ հայտարարությամբ ու գրավոր առաջարկներ է ներկայացրել. «Առաջարկել էի, որ պետությունը սուբսիդավորի մասնավոր ընկերություններին, որ չտուժեն, ժամանակավոր մարդ վարձեն, ինչպես նաեւ՝ իրականացվի կյանքի ապահովագրությունը»: Նախարարը խոստացավ անդրադառնալ հարցերին: