Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն պառադների՞ համար է զինվորը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sislyan-nkar

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն ապրիլյան պատերազմից ի վեր բազմիցս եղել է Արցախում. «Նախանձով էի նայում զինվորներին, որ պաշտպանում էին երկիրը, այդ գիտակցությունը ունեն։ Պատերազմի շուրջ առևտրային խոսակցությունները չեմ ցանկանում, որ խրամատի զինվորին հասնեն։ Նրանք ոգևորված են, ու գիտենք, որ պահելու են երկիրը»,- ասում է նա։ Նրա մոտ տարակուսանք է առաջացնում հանգամանքը, որ իշխանությունները Արցախում կորցրած հողերը դասակարգում են ըստ նշանակության. «Արդեն որակավորում են դնում կորսված հողերին՝ ռազմավարական նշանակություն, մարտական նշանակություն, հայրենիքի հողի վրա ածականներ դնել պետք չէ, ինչ նշանակություն ունի՝ կարևոր չէ. դա հայրենիքի հող է»։ Ըստ նրա՝ այսուհետ ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը պետք է միտված լինի հետ բերելու կորցրածը. «Շահումյան ու Գետաշեն ունենք դեռ ազատագրելու»։ Վազգեն Սիսլյանին զարմացնում է նաև խոսակցություններն այն մասին, թե չի կարելի կորցրած տարածքները հետ բերել՝ զինվորի կյանքը խնայելու մտադրությունից ելնելով։ «Պառադների համա՞ր է միայն զինվորը։ Ճիշտ է՝ այնտեղ իմ ընկերոջ երեխան է, կարող է՝ իմ, բարեկամիս երեխան է, բայց ի վերջո զինվոր է, իր համար է վիրավորական, երբ այդպես ենք մտածում»։ Մանրամասները՝ տեսանյութում