Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների պատկերացումները՝ խաղաղության մասին (տեսանյութ)

Հասարակություն
erexa

Դպրոցահասակ երեխաներն ունեն իրենց պատկերացումները խաղաղության և բարության մասին, որոնք պատրաստվում են հասցնել հանրությանը։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19  դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները ոգևորված էին՝  պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ են ելույթ ունենում՝ Տիկնիկային թատրոնում բեմադրելով «Հարստություն»  ներկայացումը, որի հեղինակն իրենց դասվարն է: Վերջինս էլ իր հերթին ոգեշնչվել է Սիլվա Կապուտիկյանի համանուն բանաստեղծությունից: «Ընդհանրապես հիմա անհրաժեշտ է հաճախակի նման միջոցառումներ կազմակերպել, դա ուղղակի օդի պես պետք է փոքրիկներին, որովհետև հատկապես մեր երեխաներն  իրենք մի քիչ կոմպլեքսավորված են լինում, իսկ բեմում հայտնվելով՝ իրենք կարողանում են ազատ լինել և իրենց կարծիքը արտահայտել»,-մեզ հետ զրույցում նշեց  դասվարը՝ Քրիստինե Գալստյանը: Նախապատրաստական ակտիվ աշխատանքը տևել է երկու շաբաթ: Դասվարը  վստահ  է՝ թատերարվեստի հանդեպ սերը երեխաների մեջ պետք է արթնացնել հենց վաղ հասակից: «Ոչ  բոլոր երեխաներն են հետագայում դառնալու ասենք մաթեմատիկոսներ, լեզվաբաններ, երեխաներ կան, որոնք օժտված են դերասանական այդ խաղով  կամ կարող են իրենք շատ լավ երաժիշտ դառնալ, նկարիչ, այսինքն՝ արվեստի մարդ կարող են դառնալ»,-ասաց Քրիստինե Գալստյանը: Ներկայացման ավարտին 38 աշակերտ միաբերան երգում ու աշխարհին խաղաղություն էր մաղթում: Մանրամասները՝ տեսանյութում