Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիվանագետներն իրենց զբաղեցրած աթոռից չեն տարբերվում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

Հայկական դիվանագիտությունը վերջին 25 տարիներին ձախողվել է: Քաղաքագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չի ձեւավորվել  կառավարման ճիշտ մեթոդ: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ «Եղածը եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում, որպես կանոն, բանի պետք չէ  եւ ինչ գոնե տեսանք դրական, այն էր, որ ազգի դուխը բարձր է, բայց էլիտայի բացակայության արդյունքում մենք ոչ միայն դիպլոմատիկ, այլեւ տնտեսական դաշտում մենք նահանջում ենք։ mesrobyan Հայաստանը, ըստ մասնագետների,  թերացել է ԵԱՀԿ-ի հետ աշխատելիս, տարածաշրջանային քաղաքականություն վարելիս  ու իհարկե՝ ԵԱՏՄ-ին  անդամակցելիս: Պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը նշում է. «Դիվանագետը , պաշտոնյան զուրկ է նախաձեռնությունից, նա մտածում է, որ դա բացասական հետեւանքներ կունենա իր անձական կարիերայի վրա։  Այսինքն՝ մենք հետ ենք գնում սովետական ժամանակներ, երբ  դիվանագետները զուտ չինովնիկներ էին, որ կոմկուսի ասածներն էին կատարում»։ haykak Մասնագետները անարդյունավետ են համարում նաեւ Հայաստանի դեսպանների աշխատանքները: Ավելին՝ տեսանյութով