Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասասենյակը կրում է հակառակորդի տանկերը խոցած հերոսի անունը (տեսանյութ)

Մարզեր
cayg

Գյումրու թիվ 4 դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսացած Տիգրան Աբգարյանի անվամբ: Տիգրանի անունը հավերժ կմնա ապագա սերունդների հիշողության մեջ: Այսօր էլ հերոսածին մոր աչքի արցունքը դեռ չի ցամաքել, սակայն հոգին հպարտ է, քանի որ որդին կյանքը զոհել է հանուն հայրենիքի: Թշնամու դեմ հերոսաբար մարտնչել ու խոցել է հակառակորդի մի քանի տանկ: Տիգրանը նահատակվեց, բայց չմահացավ: Նա դասվեց հերոսների դասին, իսկ հերոսներն անմահ են: Նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակի անվանակոչումից հետո դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ` նվիրված 2011թ-ին դպրոցի շրջանավարտ Տիգրան Աբգարյանի հիշատակին: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում