Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի Օրյոլ քաղաքում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled111

Ռուսաստանի Օրյոլ քաղաքում այսօր բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորավարի արձանը տեղադրվել է Տանկիստների պուրակում: Սա մեծ իրադարձություն էր  այս քաղաքում, որը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝  1943 թվականին,  ազատագրվել է ֆաշիստական Գերմանիայի բռնագրավումից՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի զորքերի օգնությամբ: Հուշարձանի նախագիծը մշակել եւ բրոնզից կերտել է Օրյոլից քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Հուշարձանն իրենից ներկայացնում է մարշալ Բաղրամյանի երեք մետրանոց քանդակն ամբողջ հասակով: Նրա ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ եւ էսէսական զինանշանը