Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղտնի բանակը այսօր էլ արդիական է (տեսանյութ)

Քաղաքականություն
asala-nkar

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի  մասին հանրության տեղեկատվությունը լիարժեք չէ։ «Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայ գաղտնի բանակը միայն ու միայն ահաբեկչական կազմակերպություն է եղել, մինչդեռ դա այդպես չէ. ահաբեկչությունը եղել է նրա գործունեության մի փոքրիկ մասը»,-ասում է պատմաբան Վլադիմիր Պետրոսյանը։ Գիտնականն  օգտվել է նաեւ մինչ օրս չհրապարակված աղբյուրներից. «Օգտագործել եմ ԱՍԱԼԱ-ի աղբյուրները, հանդիպել եմ Գաղտնի բանակի գլխավոր գաղափարախոս Գևորգ Աճեմյանին»։ Վլադիմիր  Պետրոսյանը որոշել է ԱՍԱԼԱ-ի մասին գիրք գրել՝ հաշվի առնելով կազմակերպության գաղափարախոսության արդիականությունը նաև մեր օրերում։ «ԱՍԱԼԱ-ն գտնում էր, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը թատերական ներկայացում է, դա չէ գլխավորը, գլխավորը՝ կորցրած հայրենիքը վերագտնելն է»։ Մեր օրերում ԱՍԱԼԱ-ն ակտիվ գործողություններ չի ծավալում, սակայն դա չի նշանակում, որ կազմակերպությունն այլևս անելիք չունի։ «Կարող է իր պայքարելու ոճն այսօր արդիական չէ՝ նայելով այսօրվա միջազգային իրավիճակը, բայց գաղտնի բանակ անունը ինքը միշտ արդիական է»,- նշում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը։ «Գաղտնի բանակ, նրա գաղափարախոսությունը» գիրքը գրվել է 7-ից 8 տարվա ընթացքում, և հրատարակվել 500 օրինակով։ Գիրքն առայժմ չի վաճառվի։ Հետաքրքրվողները կարող են գտնել Երեւանի գրադարաններում։