Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին

Պաշտոնական
cccb376e-9234-4915-bb1b-84551c3a3d89

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ եւ սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության եւ մարդասիրության օրինակելի դրսեւորում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ