Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ԽՎ-ն կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծումը. Քրիստիան Վիգենին

Քաղաքականություն
5e69a478-fae1-4e0a-8b22-5814507fe5a9

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, խոսել հակամարտության ներկա իրավիճակի մասին: Հանձնաժողովի նախագահն անընդունելի է համարել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը եւ նշել, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է: «Հայաստանը, շատ լավ հասկանալով, որ տարածաշրջանում խաղաղության պատասխանատուն է, հնարավոր ամեն ինչ անում է, որ խնդիրն ունենա խաղաղ կարգավորում»,- ասել է Արտակ Զաքարյանը: Հանձնաժողովի նախագահը հյուրի խնդրանքով անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ներկայացրել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը, նաեւ՝ խոսել ընտրական գործընթացում կատարվող փոփոխությունների եւ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ գոյություն ունեցող տեսակետների մասին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծումը եւ պատրաստակամություն է հայտնել իր գործունեության ընթացքում նպաստել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին: Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստան-Բուլղարիա միջխորհրդարանական հարաբերություններից, կարեւորել երկու երկրների օրենսդիր մարմինների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը: Քննարկման ընթացքում կարեւորվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկման լիազորությունների եւ կարողությունների ավելացման, հրադադարի կայուն ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի մանրամասն հետաքննության մեխանիզմների իրագործումը:   ........................ Արտակ Զաքարյանն ընդունել է Իտալիայի դեսպանին Մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին: Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-իտալական բարձր մակարդակի հարաբերությունները: Երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը: Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում: Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ ներդրումների խրախուսման ուղղություններով: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության խորհրդարանում ՀՀ Աժ հանձնաժողովի նախաձեռնությունների խթանմանը: 27774f3f-87ad-4671-9ed7-9a798554aec4