Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսից 1-ից անցնելու ենք լուսավորության ամառային ռեժիմի

Հասարակություն
9614a941-7148-4474-ad37-c8f646efd48d

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7  դեպք: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը: Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը: Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման    դեպքով  կազմվել է  53 վարչական արձանագրություն: Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարաել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը: «Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ և պարտավոր ենք վերահսկել կատարվող աշխատանքների որակը:  Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն և դադարեցվեն բոլոր աշխատանքները: Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու և սա պետք է լինի միակ և հստակ բանաձևը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցություն ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն