Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնան հանդիպման համար պահանջել է 1 մլն դոլար

Սպորտ
sport-maradona

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր պահվածքով զայրացրել է մեկ այլ աստղ Խրիստո Ստոիչկովին: Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, արգենտինացի գերաստղը նախապես իր համաձայնությունն է տվել մասնակցելու բուլղարացի ֆուտբոլիստի ծննդյան 50-ամյակին նվիրված խաղին: Սակայն հանդիպման նախօրերին Դիեգո Մարադոնան ըստ պայմանավորվածության չի ժամանել Սոֆիա: Խրիստո Ստոիչկովն անմիջապես ցանկացել է պարզել պատճառը եւ կապ է հաստատել արգենտինացու գործակալների հետ: Նրանք հայտնել են, որ Մարադոնան դեռեւս պատրաստ է մասնակցելու հանդիպմանը, սակայն դրա համար նա պահանջում է 1 մլն դոլար, ընդ որում շատ շտապ, մինչեւ ինքնաթիռ նստելը: Կարելի է ենթադրել, որ Դիեգո Մարադոնան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, քանի որ ներկայիս ֆուտբոլային աստղերն անգամ կերազեն ամեն խաղի համար ստանալ այդքան գումար: Իսկ ահա Խրիստո Ստոիչկովի նախկին խաղընկեր, աշխարհի չեմպիոն Ռոմարիոն, ներողություն է խնդրել իր բացակայության համար, քանի որ նա այժմ զբաղված է քաղաքականությամբ եւ պայքարում է Բրազիլիայի նահանգներից մեկի ղեկավարի պաշտոնի համար: