Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
e13e34c20c56e6bf03c85aa5eb6a0082

«Ո՞վ ա չափել, էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել»,- քիչ առաջ ԱԺ-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի հետ կապված: Լրագրողները պատասխանեցին նրան՝ Սերժ Սարգսյանն է ասել՝ Սուրիկ Խաչատրյանն էլ հակադարձեց, թե՝ «Հարաբերական է ասել: Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել 800»: Սուրիկ Խաչատրյանը հետո ավելացրեց, թե «Դրանք բուֆերային գոտիներն են, ըտեղ ոչ բնակավայր են, ոչ տարածքներ են, տենց լուրջ մտահոգվելու խնդիր չունենք»: Ամբողջական հոդվածը` այստեղ Տեսանյութերը՝ armlur.am-ի