Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդական խումբը մեկնելու է Թալիշ

Քաղաքականություն
talish

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգելի պարոն Նախարար, Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար: Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ: Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում: Դիտորդական խմբի անդամներ՝ Անդրիաս Ղուկասյան Արամ Թարվերդյան Դավիթ Հովհաննիսյան Մուշեղ Դանիելյան