Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը կիսել է միավորը գլխավոր մրցակցի հետ

Սպորտ
sport-chess-patani

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը: Մեր պատանի շախմատիստը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Դմիտրի Կոլարսի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր եւ հենց վերջինիս հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի բելառուսցի շախմատիստ Վյաչեսլավ Զարուբիցկու հետ, որը 3,5 մավորով ընթանում է 6-րդ տեղում: Դմիտրի Կոլարսը ուժերը կչափի մրցաշարի ետնապահներից մեկի՝ Կիրիլ Շուբինի հետ: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են վեց երկրների 12 պատանի շախմատիստ, որոնք մեկ խաղաշրջանով պետք է որոշեն հաղթողին: