Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում երեկ տորնադոյի հավանականություն կար (տեսանյութ)

Հասարակություն
tornado

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողներին հավատացրեց, որ երեկվա ուժգին քամու մասին իրենք վաղօրոք կանխատեսել և զգուշացրել էին։ «Որոշ տեղերում նշված էր, թե դա անսպասելի եղավ։ Բայց մենք կանխատեսել էինք, որ 17-20 մ/վ արագությամբ քամի է սպասվում, բայց եղավ մինչև 25 մ/վ։ Քամու պտտահողմային շարժումների արդյունքում եղան նաև ավերածություններ»։ Նա նշեց, որ մայրաքաղաքում քամու ամենամեծ ուժգնությունը Դավիթաշեն վարչական շրջանում է գրանցվել։ Իսկ մարզերի վերաբերյալ ասաց. «Հակակարկտային 458 կայաններից կատարվել է 174.710 կրակոց։ Գյումրիում եթե 2-3 տոկոսով էլ քամու ուժգնացում գնար, ձևավորվելու էր տորնադո»։ Իսկ առաջիկայում ինչպիսի՞ եղանակ է սպասվում, պարոն Սուրենյանը նշեց. «Հանրապետությունը կշարունակվի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Այսօրվա ամպրոպային եղանակը կպահպանվի մինչև գիշեր՝ ուղեկցվելով անձրևով, կարկտով։ Իսկ լուսադեմին ցիկլոնը կլքի երկրի տարածքը. կլինի կայուն եղանակ։ Սակայն մայիսի 26-29-ը այս անգամ Միջերկրական ծովից մոտենում է ցիկլոն։ Երեկոյան ժամերին սպասվում է անձրև, ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ չի բացառվում դարձյալ քամու ուժգնացումը, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ երեկ էր»։ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց նաև, որ հունիսին տեղումների քանակը բարձր է լինելու։ Դա իր բարենպաստ ազդեցությունը կունենա գյուղերում ոռոգման աշխատանքների համար։ Գլխավոր լուսանկարը՝ Արթուր Մելիքյանի, Գյումրի Երեկ Ջավախքի Սաղամո գյուղում բավականին հզոր տոռնադո է եղել, կան ավերածություններ: Սա հենց Գյումրիի ամպն է, որը բարձրացել է Ջավախք:   amp