Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ովքեր 20 տարի թալանել են բյուջեն, նրանց վտանգ չի սպառնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan

Ոչինչ  չէր խանգարում՝  պետական ուռճացված ապարատի եւ ծառայողական մեքենաների քանակը կրճատվեր դեռ 20 տարի առաջ: «Այսօրվա իշխանություններն էլ , երեկվա իշխանություններն էլ Պարկինսոնի օրենքով են շարժվում: Ամեն մի քննադատող իշխանությանը քննադատում է, ասում է, որ ուռճացված է նրա ապարատը, հետո գալիս է  2-3 անգամ ավելացնում է, որովհետեւ իրեն անհրաժեշտ է հենարան ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ մեր կառավարությունը նմանվել է երեխայի, որին ասում են չի կարելի, ինքը լսում է, բայց կատարում է. «Հիմա երբ  ժողովրդի կողմից պահանջը շատ խստացավ, ասում է մամայիս արեւ, պապայիս արեւ էլ չեմ անի»: Արամ Սարգսյանի խոսքերով՝ ստացվել է մի աբսուրդ իրավիճակ այն առումով, որ ասում են հավասար պայմաններ են լինելու, մինչդեռ  20 տարվա ընթացքում այն մարդիկ ովքեր թալանել են  բյուջեն, ժողովրդին, դարձել են  մեծահարուստ, նրանց  որեւէ վտանգ չի սպառնում: «Այն մարդը,  ով նրանց հետ փորձելու է  նրանց հետ իբր ստարտային հարաբերություններ ստեղծել, նրանք սուպերծանրային են, սրանք թեթեւ քաշայիններ: Նրան ոչ մի բան էլ չի խանգարում, եթե 1000 տոննայով շաքարավազ բերի, նա կբերի 10 հազար տոննա, դեմպինգ կանի գների առումով եւ  1000 տոննա բերողը պետք է կործանվի, որովհետեւ չի կարող մրցակցի: Խոսքը  հայտարարությունների մեջ չէ, մենք պետք է հասկանանք ում ենք խաբում, կամ ինչո՞ւ ենք խաբեությամբ զբաղվում ընդհանրապես: Ինչո՞ւ եք թոզ փչում մարդու աչքերին ընդհանրապես»,- ասաց պարոն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ եթե  իսկապես ցանկանում են մրցակցային դաշտ ստեղծել, ուրեմն առաջինը  մարդկանց պետք է զրկեն այն առավելությունից, որը ձեռք է բերել 20 տարվա ընթացքում, հետո նոր ասեն բոլորդ ազատ եք: Սակայն Դեմոկրատական կուսակցության  նախագահը չի կարծում, որ դա կարվի այսօրվա իշխանությունների կողմից: Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը համոզված է , որ դա սխալ մեխանիզմ է: Արամ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ  հայկական կողմի կորցրած 800 հա հողերին՝ նշելով, որ եթե Հայաստանը չհասնի կորցրած տարածքների վերադարձին, Ադրբեջանը վաղն ավելի մեծ հավակնություններ է ցուցաբերելու: Իսկ Սուքիաս Ավետիսյանն ավելացրեց, որ փաստն իրենով շատ ցավալի է, սակայն մատի փաթաթան չպետք է դարձնել: