Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց «Կոբալտ-2016» զորավարժությունը

Քաղաքականություն
5-13

Մայիսի 24-ից 26-ը  Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների  մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Զորավարժության մասնակիցների պետական դրոշների բարձրացումից հետո ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Արարողությունն ամփոփվեց ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով: «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին: 1 2 3 4 6 7