Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարը ոլորտում արմատական փոփոխություններ է ուզում կատարել

Հասարակություն
levon-mkrtchyan-1

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:  Առաջին կանգառը Գյումրու Օյունջյան վարժարանում  էր, որտեղ նա հանդիպում  է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կարևորելով կրթության համակարգի շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ու շարունակականության ապահովումը՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է յուրաքանչյուր օղակի իր տեսլականը:Նա նշել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է: «Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլոգիական որոշակի կարողություններ, միանգամից  ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ: Մեր հարևան Վրաստանում, օրինակ, տարրական դպրոցը ներառում է մինչև 6-րդ դասարանը:Ազատությունից դեպի պատասխանատվություն. այս անցումը պետք է արվի համընթաց՝ առանց ֆիզիկական կարողություններին վնասելու»,-ասել է Լ. Մկրտչյանը: Կրթության նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին՝  տեղեկացնելով այս խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: «Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է  իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները  դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան  որոշակի փոփոխությունների արդյունքները: Նա շեշտել է, որ մագիստրատուրան ևս ավագ դպրոցի օրինակով մեր երկրում կայացած չէ. այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում: Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի  հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: «Դրական ﬕավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու  հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը: ԿԳՆ