Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 389 դեպք (թարմացված)

Կարևոր լուրեր Պաշտոնական
18155_b

Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 208 տան տանիքների կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 2 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակների, 2 պատուհանների և 29 էլ սյան (էլ. Լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 7 դեպք (տան տանիքներ), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ): Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 389 դեպք, որից 358-ը՝ Երևան քաղաքում, իսկ 31-ը՝ մարզերում: *** Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի  մարզային ՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ): Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում: