Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիզնես ունեցող պաշտոնյաներ կան. ՊԵԿ փոխնախագահ (տեսանյութ)

Տնտեսություն
39d0496e0cf8254a7f146201db6382de

Հայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաներ կան,-չի հերքում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը. «Բայց իրենք էնքան խելացի են, որ դրանք բաժնետիրացման միջոցով են անում»: Պաշտոնյաները գրեթե միշտ են խելոք, հատկապես իրենց բազմամիլիոն ունեցվածքը հայտարարագրելիս: Արմեն Ալավերդյանի մոտ, սակայն, այդպիսի հայտարարագրերը հարցեր են առաջացնում. «Ես չեմ կարծում, որ եթե մենք մտածում ենք, որ պաշտոնյան այնքան անմիտ է, անգրագետ է, որ եթե հայտարարում է, որ ինչ-որ մեծ գումար ունի, դրա հիմքերը չունի»: Սակայն ավելի լավ է նրանք հայտարարագրեն իրենց ունեցվածքը, քան չհայտարարագրեն: Թեկուզ, եթե առաջացած հարցերը պատասխաններ չստանան: Այստեղ Պետական եկամուտների կոմիտեն մեղավոր չէ. «Պատկերացրեք, որ օրենքի մեջ ոչ նախկին, ոչ այսօրվա, եկամուտի աղբյուրը նախկին, հնից եկած աղբյուրի մասին է խոսքը, չկա պահանջը դրված։ Ես որ առաջին հայտարարագրման պահին ցույց եմ տվել 150 միլիոն դրամ, այ օրենքի պահանջ չկա, ու էդ քննարկումների մասին է, ասենք, որտեղի՞ց»: Ինչպե՞ս են պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հարստացածները պայքարելու կոռուպցիայի դեմ, որին նվիրված էր վարչապետի վերջին ելույթը. «Ես էդ կոռուպցիան ավելի շատ գտնում եմ այնտեղ, որ պաշտոնյա կա, որը ուրեմն պարզապես բավարարվում է 2 միլիոնով ամբողջ ընտանիքը պահել»: Պետական եկամուտների կոմիտեն ստանձնել է հանձնարարություններ կոռուպցիայի դեմ պայքարին մասնակցելու համար: Այստեղ էլ բառերը շատ են եւ ամենակարեւորը ոչ մի կապ չունեն քառօրյա պատերազմի հետ. «Բոլորը պետք է ձգտեն իրենց հասանելիքն ավելի շատ անեն, քան մտածեն անձնական գրպանը լցնել»: Վարչապետն, ի դեպ, սկսել է խոսել մենաշնորհների եւ ազատ մրցակցության անհամատեղելիության մասին: Պատգամավոր Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ մենաշնորհների դեմ պայքարը կզգանք, երբ գները կսկսեն իջնել: Արմեն Ալավերդյանն այնքան էլ այդ կարծիքին չէ. «Ապրանքների գները ուրեմն կախված չէ էդ ձեր ասածից»: Պարոն Ալավերդյանը չի կարող ասել, թե երբ համենայնդեպս կիջնեն գները ազատ մրցակցության պայմաններում: Քաղաքացիներն, ի դեպ, շուտ չեն տեսնի նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքները. «Շոշափելի արդյունքները երկարաժամկետ ժամանակահատվածում են իրենց դրսեւորում»: