Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսաբեկյանը և իր ուսանողները». ցուցադրություն (տեսանյութ)

Մշակույթ
իսաբ

«Էդուարդ Իսաբեկյան» պատկերասրահում բացվեց «Իսաբեկյանը և իր ուսանողները» շարքի երրորդ ցուցահանդեսը: Ժողովրդական նկարիչը երկար տարիներ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ղեկավարել ստեղծագործական արվեստանոցներից մեկը: Այսօր Իսաբեկյանի ուսանողների տարբեր տարիների շրջանավարտների կտավները ցուցադրվում են ի հիշատակ մեծ արվեստագետ-մանկավարժի, ում ուսանեցին Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Հենրի Էլիբեկյանը, Արմեն Աթայանը, Անատոլի Պապյանը, Հենրիկ Սիրավյանը… Մանրամասները՝ տեսանյութում