Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը վատացել է

Քաղաքականություն
e44f27c90567d405afe705b4eedee2d7

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը,  երեկ նրան տարել են  Ավագյան բժշկական կենտրոն,  հետազոտել են եւ  նորից տեղափոխել են մեկուսարան: «Կտրուկ ջերմություն էր անցնում նրա մարմնով, եւ սրտի աշխատանքը անկանոն էր: Հետազոտության արդյունքները մի քանի օրից նոր հայտնի կլինեն: Կալանավորումից հետո    միշտ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ոտքերում միշտ  անզգայունություն է եղել: Պաշտպանը հիշեցնում է՝ դատարաններում պարբերաբար բարձրացրել են հարցը, որ Վահան Շիրխանյանը  առողջական խնդիրներ ունի եւ որեւէ խոչընդոտ չկա, որ նա   բուժումը ստանա տնային պայմաններում՝ հսկողության տակ: «Բայց եւ նախաքննական մարմինը,  եւ դատարանները բոլոր այդ միջնորդությունները անտեսեցին եւ երկրորդ երկարացման ժամանակ ոչ մի  քննչական գործողություն չի կատարվել»,- նշեց պաշտպանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին. նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ Վահան Շիրխանյանի ձախ ոտքը վիրահատվել էր: