Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազենով վնասել է արագաչափ սարքը

Հասարակություն
20151029103221

Մայիսի 11-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքը հրազենով կրակելու միջոցով հետին կողմից վնասելու մասին: Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 20-ին բերման են ենթարկվել 1983 թ. ծնված Պարգև Գ.-ն և 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն: Պարզվել է, որ մայիսի 9-ին, ժամը 3-ի սահմաններում, Արթուր Մ.-ն իր վարած «Նիսսան» ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ճանապարհով երթևեկելիս, Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքի մոտ կանգ է առել, իսկ ուղևոր` Պարգև Գ.-ն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել և վնասել է արագաչափ սարքը: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն