A
A
Բանկում մարդկանց պատանդ վերցրած հանցագործին ոչնչացրել են. Մոսկվա (տեսանյութ)
Մայիսի 18-ին դիմակավոր անհայտ անձը ներխուժել էր Մոսկվայի վարկային բանկի մասնաճյուղերից մեկը եւ 6 մարդու պատանդ վերցրել. բանկի 2 աշխատակցի եւ 4 հաճախորդի: «Մայրաքաղաքային ոստիկանության հատուկ գործողության ընթացքում մարդկանց պատանդ վերցրած անձը ոչնչացվել է»,- հաղորդել են գերատեսչությունում: Ավելի վաղ հատուկ ծառայողները ազատել էին բանկում պատանդ վերցված հինգ հոգու: