ՀՀ ԱԳՆ-ն՝ Լվովում ստեղծված խուճապային տրամադրությունների մասին (տեսանյութ)
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողները ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ինչ վերաբերում է դեսպանության գործունեությանը, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է օպերատիվ և համարժեք։ Ամեն մի հեռախոսազանգի և հանդիպման մասին պարտադիր չէ, որ բոլորը իմանան» ։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը կիսվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակցի գրառմամբ, որտեղ նշվում է, որ Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողներն ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը։ Հիշեցնենք, որ մի խումբ հայեր ծեծել էին Լվովի խանութներից մեկի տիրոջը, նրա եղբորը եւ ընկերներին՝ իրենց հերթին վրեժ լուծելով կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ընթացքում Դավիթ Պետրոսյանի վրա հարձակվելու համար: