Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդպես կռկռալով Վազգեն Սարգսյանի գլուխը կերան, Բաբայան Սամոյին այդպես արին» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-srbutyun-manvel

Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն անհիմն է համարում մամուլում հրապարակված  Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի այն խոսքերը, թե ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը,  տեսնելով դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են ճանապարհը՝ հարձակվել են նրանց վրա եւ հայհոյել: Նրա խոսքերով՝ մեքենաներում զինվորականներ չեն եղել եւ իրենք մի քանի անգամ ազդանշան են տվել դռները բաց կանգնած մեքենաների վարորդներին, «Որից հետո գեներալը մեքենաների կողքը կանգնելով հորդորել է, սաստել է իրենց, որ չի կարելի ճանապարհը փակել, ձեր մոտեցումը սխալ է, եւ մենք շարունակել ենք ճանապարհը։ Որ ներկայացվում է մենք իջել ենք, անվտանգության աշխատակիցները ահաբեկել են, կրակել են, ամբողջությամբ սուտ է եւ ես պատասխան եմ տալիս ամեն իմ բառի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մեսրոպ Մանուկյանը: Անդրադառնալով այն հայտարարությանը, թե դեպքից հետո գեներալին եւ ԵԿՄ-ականներին դուրս են հանել Հադրութից, նա բացարձակ սուտ որակեց՝ նշելով, որ իրենք այլ վայրում են դիրքավորվել, իսկ Հադրութում նրանց մոտ երկու ժամ համոզում էին գեներալին, որ դուրս չգան այնտեղից: ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանը հիշեց ՝1994 թ երբ մահացել էր Մանվել Գրիգորյանի եղբայրը, նույնիսկ այդ ժամանակ նա չի եկել Հայաստան: «Եթե գալիս էր, տանուլ էինք տալիս, Արցախը կորցնում էինք, եւ այդ մարդուն այսօր կանգնեն փնովեն, մենք էլ երեսներս շուռ տանք, ոչ մի բան չասենք: Գեներալ Մանվել Գրիգորյանը հայ ազգի սրբությունն է, միայն նրա ահն ու սարսափը հերիք է այնտեղ, ոչ մի բան չանի, այնտեղ նստի հերիք է, այդպես կռկռալով Վազգեն Սարգսյանի գլուխը կերան, Բաբայան Սամոյին այդպես արին, մյուս հրամանատարին այնպես արեցին: Արա դե զզվցրիք, լռե՛ք»,- բորբոքված նշեց Վլադիկ Աբրահամյանը: