Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներին հաջողվեց կնոջը հանել հրապարակի շատրվանների ավազանից

Հասարակություն
Kin1-1

14.25 Փրկարարներին, ի վերջո, հաջողվեց հանել կնոջը շատրվանների ավազանից  եւ ձեռքերից բռնած՝ նստեցնել շտապօգնության մեքենա: Մեքենայի մեջ կինը թույլ չէր տալիս, որպեսզի դուռը փակեն ու խնդրում էր, որ իրեն լսեն: Երբ փրկրարաները բացեցին մեքենայի դուռը, կինը ասաց, որ մարդկությանը լուրջ վտանգ է սպառնում եւ որ նա իր այս արարքով փորձել է փրկել մարդկանց: 13. 15 Հրապարակի շատրվանների մեջ կին է մտել ու բղավում է. դեպքի վայրում են փրկարարները Իրանի քաղաքացի, միջին տարիքի մի կին  Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ է մտել ու դուրս չի գալիս։ Շատրվանները չեն գործում։ Kin Ոստիկանները ձեռնաշղթաներով նրա ձեռքերը կապել են, որպեսզի ինքն իրեն չվնասի։ Այս պահին ԱԻՆ փրկարարական ջոկատը փորձում է համոզել կնոջը՝ դուրս գալ, սակայն նա միայն բղավում է՝ վիրավորելով ԱԻՆ աշխատակիցներին։