Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգները որոշել են այս տարվա լավագույն նշանառուներին

Սպորտ
sport-hradzig

Մայիսի 13-15-ը Երեւանում տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններին: Առաջնությանը մասնակցել են 80 հրաձիգ, որոնցից 20-ը որպես անհատներ: Օդամղիչ հրացան վարժությունում ՀՀ ռեկորդներ են սահմանել Հրաչիկ Բաբայանը՝ 630.1 միավոր, եւ Մարիամ Միքայելյանը՝ 415.8 միավոր: Եզրափակիչում ռեկորդակիր է դարձել նաեւ Հրաչիկի կրտսեր եղբայրը՝ Հայկ Բաբայանը: Վազող թիրախ խառը վազք վարժությունում Գոհար Հարությունյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի կոչման ցուցանիշ: Տարբեր վարժություններում Հայաստանի չեմպիոն են դարձել հետեւյալ մարզիկ-մարզուհիները. Վազող թիրախ, 10մ 30 + 30 կրակոց վարժություն՝ Հովհաննես Խաչատրյան Վազող թիրախ, 10մ 20 +20 կրակոց վարժություն՝ Գոհար Հարությունյան Օդամղիչ հրացան, 10մ 60 կրակոց վարժություն՝ Հայկ Բաբայան Օդամղիչ հրացան, 10մ 40 կրակոց վարժություն՝ Մարիամ Միքայելյան Վազող թիրախ` խառը վազք, 10մ 2X20 կրակոց վարժություն. Հովհաննես Խաչատրյան եւ Գոհար Հարությունյան Օդամղիչ ատրճանակ, 10մ 60 կրակոց վարժություն՝ Սեւակ Արշակյան Օդամղիչ ատրճանակ, 10մ 40 կրակոց վարժություն՝ Էլմիրա Կարապետյան