Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան ցեմենտն» ազատվեց տույժերից և հանձնվեց ՎՏԲ բանկին. զավեշտ և իրականություն (տեսանյութ)

Քաղաքականություն
eVMMQULIIRw

Քիչ առաջ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։ Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից՝  մոտ 595  միլիոն դրամ։ Ընկերության հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։  Մինչեւ պարտքերի պատճառով բանկին անցնելը,  գործարանը  պատկանում  էր MIKA Armenia ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Մինչ այդ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտավախություն հայտնեց, որ այդ զիջումը կարող է արտոնություն դառնալ բանկի համար։ Հեղինե Բիշարյանի համար զավեշտալի է. «Զավեշտ կա այստեղ՝ բանկը երբեք չի զիջել, իսկ հիմա մենք բանկին զիջում ենք, լավությւոն ենք անում, երբ մեր միլիոնավոր քաղաքացիներ ճռռում են բանկի տոկոսների տակ»։ Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը՝ «Օբյեկտը պարտք ունի՝ վաճառեք, ինչու եք խորհրդարանը ցնցում»։ Վարդան Այվազյանի համար այլ հարց է զավեշտալի. երբ հարցերը խեղաթյուրվում են Դիտեք տեսանյութը