Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուշաբթի կքննարկվի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
parliament

Երկուշաբթի օրը, ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: Մոտ տասը օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց վերոնշյալ օրինագծի  եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք հայտնել էին, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: