Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աղաբեկյանի պատասխանը. «Ճառ ասելը հեշտ է, զանգ կախելն է դժվար»

Քաղաքականություն
artur

Արթուր Աղաբեկյանը պատասխանել է  Անահիտ Բախշյանի նամակին «Մի ցավ ավել, մի ցավ պակաս՝ առանց այդ էլ մենք մեծ ցավ ենք ապրում Տկն. Բախշյան, կարդացի «Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի». ուր է «Մարտիկ»-ի 1 միլիոնը» վերնագրով Ձեր հրապարակած հոդվածը: Ամենայն անկեղծությամբ, ես միշտ Ձեզ համարել եմ եթե ոչ քաղաքական գործիչ, ապա մեր հասարակության մտահոգ խավի ներկայացուցիչ, անկեղծ ասած, խորը հիասթափվեցի, երբ կարդացի Ձեր հրապարակած հոդվածը: Մի ցավ ավել, մի ցավ պակաս՝ առանց այդ էլ մենք մեծ ցավ ենք ապրում: Գիտեմ, որ ցավացնող ունենք՝ ի դեմս մեր հակառակորդի, բայց նկատում եմ՝ թիկունքից էլ փորձողներ կան: Երբ կարդացի հոդվածը, առաջինը ուսումնասիրեցի martik.am կայքում տեղարդված մասնակիցների ցանկը: Փնտրեցի Ձեր անունը և շատ ուրախացա, որ այնտեղ չգտա Ձեզ, հեռո մտածեցի՝ կարող է պատահի ԼՂՀ Կառավարության բացած հատուկ հաշվեհամարին 100 դրամ գումար եք փոխանցել: Ցավոք, այդտեղ Ձեր անունը չգտա: Ինչու եմ հենց ես պատասխանում Ձեզ, որովհետև Դուք շփոթության մեջ եք գցել մեր հասարակությանը, հիմնադիրներները ոչ միայն ես և Սերժ Սարգսյանն ենք, այլև Սեդրակ Սեդրակյանը, Արսեն աբեղա Սանոսյանը, Միշա Մելքոնյանը ( «Մարտիկ» հիմնադրամի Կանոնադրութուն ընդհանուր դրույթներ կետ 1.7) : Եվ ի գիտություն Ձեզ ասեմ, որ «Մարտիկ» հիմնադրամի ստեղծման գաղափարը իմն է եղել և այն իրականության մեջ, իմ կարծիքով, ամենահաջողված նախագծերից մեկն է, ցավոք, այն նպատակը, որ ես դրել էի իմ առջև ամբողջությամբ չիրականացավ, որովհետև մեր հասարակության մեջ միշտ պակաս չեն եղել Ձեր նման չարախոսները: Տկն. Բախշյան, որպեսզի հստակ կողմնորոշվեք, թե ում պիտի դատի տաք, ապա կարդացեք «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 4-րդ գլխի 4.2 և 4.3 կետերը և Դուք կտեսնեք, որ հիմնադիրները հիմնադրամի կառավարման հետ ոչ մի առնչություն չունեն, մեջբերում եք azdarar.am կայքը, կարծես չեք էլ փորձել փնտրել և գտնել «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունը: Ճառ ասելը հեշտ է, զանգ կախելն է դժվար: Սիրելի հայրենակիցներ, «Մարտիկ» հիմնադրամի մասնակից կարող է լինել ցանկացած հայ, ով 100 դոլար է փոխանցում «Մարտիկ» հիմնադրամի հաշվին և տրամադրում իր անուն ազգանունն ու լուսանկարը martik.am կայքում զետեղելու համար: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել այն քարոզիչը ում քարոզչությամբ (միջնորդությամբ) 1000 մարդ կդառնա «Մարտիկ» հիմնադրամի մասնակից ( «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրություն 4 գլուխ 4.2 կետ): «Մարտիկ» հիմնադրամը մինչև 2005թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, և այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ հավերժացնել նրանց կենդանի հիշատակը, որպեսզի նրանք մասնակից դառնան հիմնադրամի կանոնանդրության 5-րդ գլխի 5/6 կետերի խնդիրների կյանքի կոչմանը: «5.6. Հիմնադրամի մասնակիցների ներդրած գումարներն անձեռնմխելի են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում` ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հիմնադրամի նախագահի համաձայնությամբ: Սույն ենթակետի դրույթները փոփոխման ենթակա չեն և պետք է անվերապահորեն ընդունվեն հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից»: Հ.Գ.- Տկն. Բախշյան, վստահ եմ martik.am–ում զետեղված կանոնադրությունը և մնացած հրապարակումները կարդալուց հետո կհասկանաք, որ Ձեր հրապարակումը անտեղի էր»: