Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալի կոշիկի կրունկում հայտնաբերվել է մածուցիկ զանգված

Հասարակություն
e6cb738e-9aba-425d-9c9f-ce7cb8ca0819

Մայիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված: Հայտաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին