Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլեց պաստառը ցուցարարներից (տեսանյութ)
Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել Եկմալյան 4-16, Կոնդ թաղամասի, ինչպես նաև Գևորգ Չաուշի 30 շենքի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ և նշում, որ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև նա չիջնի։
Բնակիչների պահանջը՝ փոխհատուցում գերակա շահ ճանաչված և քանդված բնակարանների դիմաց՝ բնակարանի կամ գումարի տեսքով։
Մի քանի րոպե առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը և Գևորգ Չաուշ 30 շենքի բնակիչներից փորձեց խլել պաստառը , որի վրա նկարված է Հերմինե Նաղդալյանը։ Բնակիչները հետ վերցրին պաստառը։
Հիշեցնենք, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր կնքած, բայց առ այսօր նորամուտը չտոնած բնակիչները շարունակում են իրենց պայքարը: Բնակիչների խոսքերով՝ իրենց կազմակերպված թալանել են, եւ այդ կազմակերպված թալանն արդեն շարունակվում է դատարանում:
Հիշեցնենք՝ «Նորաշեն 2007»-ը կապվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքի հետ:
Տեսանյութը և այլ մանրամասներ ՝ քիչ անց