Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը կարող է Թուրքիային սթափության կոչ անել. ակցիա Երևանում (տեսանյութ)

Քաղաքականություն
karo

Մի խումբ քաղաքացիներ՝ «Ես Կարոն եմ» պաստառներով, այսօր երթով շարժվեցին դեպի ՄԱԿ երեւանյան գրասենյակ՝ նամակ հանձնելու: Նրանք պահանջում են, որ միջազգային այս կառույցը իր կոնվենցիաներին համապատասխան ապահովի Թուրքիայի  հայազգի պատգամավոր Կարո Փայլանի  անվտանգությունը: Հիշեցնենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24-ին Մեջլիսում ելույթ ունեցավ եւ հարգելու կոչ արեց 1915 թվականին Օսմանյան  Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության  զոհերի հիշատակը: Ինչից հետո  նրա հասցեին հնչեցին  հայհոյանքներ ու ռասիստական արտահայտություններ, իսկ սոցցանցերում արդեն կոչ են անում  Կարո Փայլանին արժանացնել Հրանտ Դինքի  ճակատագրին: Ակցիայի մասնակիցները մտահոգված են, որ թուրքերը կարող են իրենց  ասածն ի կատար ածել: Նրանք կարծում են, որ ՄԱԿ-ը կարող է Թուրքիային սթափության կոչ անել։ Ակցիայի մասնակիցներին  ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մոտեցավ անվտանգության աշխատակիցը եւ հորդորեց նամակը հանձնել իրեն: Ակցիայի մասնակիցներն այս արարքը որակեցին անարգանք, նրանք պահանջում էին, որ նամակն ընդունի գրասենյակի որեւէ իրավասու աշխատակից։ Երկար բանակցություններն արդյունք չտվեցին: Ակցիայի մասնակիցներին, բացի անվտանգության աշխատակիցներից, ուրիշ ոչ ոք չմոտեցավ: Նամակը հանձնվեց, բայց  հավաքվածները որոշեցին դիմել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ՝ պահանջելով հարգանք իրենց հանդեպ: karo 1   karo 2