Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Քաղաքականություն
exxv

Հայաստանի պարտավորությունների կատարման մշտադիտարկման հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա, Սոցիալիստների խումբ) եւ Ջուզեպպե Գալատին (Իտալիա, ԵԺԿ) մայիսի 11-12-ը կլինեն Հայաստանում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մշտադիտարկմանը: Երեւանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովի ղեկավարի եւ Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ, ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ: Հանդիպումներ կլինեն նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: