Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղազախական պետհամարանիշով մեքենան քարշ էր տալիս Ադրբեջանի դրոշը (տեսանյութ)

Քաղաքականություն
meqena

Երեւանի կենտրոնական փողոցներով այսօր ղազախական պետհամարանիշներով մի մեքենա էր արագ սլանում՝ ապակիներին փակցրած հայկական Եռագույնը, իսկ մեքենայի հետնամասից քարշ տալով Ադրբեջանի դրոշը: Ավտոմեքենային հասնել հնարավոր չեղավ՝ այն շատ արագ էր սլանում: Միայն վարորդն ու նրա կողքին նստած ուղեւորը պարբերաբար ձեռքները դուրս էին հանում պատուհանից ու բռունցք արած հաղթական նշան անում: Ճանապարհին շատ մեքենաներ՝ ազդանշան արձակելով, իրենց հավանությունն էին տալիս այս նախաձեռնությանը: