Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանը՝ Ախալցխայի դեպքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
naxdalyan

Խնդիրը գնահատականների մեջ չէ, այլ հնարավոր է, որ լինեն միջանձնային կամ այլ տեսակի տհաճ զարգացումներ եւ բաներ, որոնք մեր սրտով չեն լինելու: Այսօր «Հաղթանակ» զբոսայգում անդրադառնալով Ախալցխայում ապրիլի 24-ին ընդառաջ տեղի ունեցած կրակավառությանը հաջորդած իրադարձություններին՝ ասաց       ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական խորհրդարանական խմբի նախագահ Հերմինե Նաղդալյանը. «Մենք պետք է կարողանանք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա տանենք եւ թույլ չտանք որեւէ խոչընդոտ, կամ որեւէ նեգատիվ երեւույթներ, կամ տհաճություններ ստվեր գցեն այդ հարաբերությունների վրա»: Նշենք, որ կրակավառության ժամանակ, երբ տեղի գյուղերի հայ երիտասարդները բարձրացել են սրբավայրի մոտ, այնտեղ Վալե քաղաքից վրացիները ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են նրա հետ: Հաջորդ առավոտյան Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները այցելել են հայ երիտասարդների տներ, վախեցրել նրանց, ծեծի ու ազգային պատկանելությանը վերաբերող անարգանք հնչեցրել: Վրաստանում ՀՀ դեսպան, հայտնի մարզիկ Յուրի Վարդանյանը, թեեւ խոստացել, սակայն այդպես էլ չի մեկնել Ջավախք՝ տեղում պարզելու հանգամանքները: Հերմինե Նաղդալյանը դա սխալ տեղեկություն համարեց. «Համաձայն չեմ, որ դեսպանը կամ ՀՀ դեսպանությունն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չեն կատարել: Որքան գիտեմ, Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա եւ տեղեկություններ ունի միջադեպի վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է, ես կարող եմ կրկին ճշտել՝ դեսպանն իսկապե՞ս մեկնել է Ջավախք»: Տիկին Նաղդալյանի խոսքերով՝ մենք ունենք բավականին ակտիվ, բարձր հարաբերություններ Վրաստանի խորհրդարանական մեր գործընկերների հետ. «Մոտ ժամանակներս սպասում ենք նաեւ այցելություն նրանց կողմից, եւ այդ հանդիպմանն անպայման այդ խնդիրը նորից կքննարկենք: Մեր վրացի կոլեգաները կդժվարանան դերակատարություն ստանձնել՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իմաստով, սակայն կքննարկենք ու կհորդորենք, որ այդ հարցը բարձրացնեն պատկան մարմինների մոտ»: Տեսանյութում՝ նաև Հերմինե Նաղդալյանին առնչվող բիզնեսի մասին հարցեր