Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի ԶՈՒ-ն 1-ին անգամ անցել է «ամուր պաշտպանության». Դավիթ Տոնոյան.ՀԺ

Քաղաքականություն
eb74386751ced5a364561d393392caab

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի: - Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա: Արդյոք այս անգամ նրան կհաջողվի որեւէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում: Խնդրում ենք մեկնաբանել նաեւ, թե որն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը: - ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին: Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որեւէ խոչընդոտ կամ բարդություն չկա: Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան: Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ: - Ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է առաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը: Ի՞ նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի: - Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի: Համենայնդեպս՝վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»: Հարցազրույցն ամբողւությամբ կարդալ այստեղ