Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրախանութում կգործի պատմական քարտեզների ցուցահանդես

Մշակույթ
13124977_1140917272606206_2267420703963124942_n

 ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՅԱՍ Ծովային Հետազոտությունների Ակումբի 31-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 6–ին Բյուրոկրատ գրախանութում հանրությանը ներկայացվեց ակումբի անդամ Վահե Անանյանի պատմական քարտեզների հավաքածուն: 20 տարուց ավել հատ–առ հատ լրացվող հավաքածուն ներառում է Ք.Ա. 6–րդ դարից մինչև 20–րդ դարի կեսերին աշխարհի տարբեր անկյուններում կազմված 2500–ից ավելի քարտեզներ։ Դրանցից յուրաքանչյուրում արհացոլված է Հայաստանը` պատմական իր տարբեր փուլերում։ 13177247_1140916682606265_1874391831501561830_nՄիջոցառման կազմակերպիչներն էին հայագետ Գագիկ Պողոսյանը, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը, ԱՅԱՍ ակումբի հիմնադար նախագահ Կարեն Բալայանը և ակումբի անդամ Վարդան Գասպարբեկյանը։ Նրանք ներկայացրին քարտեզները, քարտեզների հետ կապված հետաքրքիր պատմական իրադարձությունները, քարտեզների գիտական և պատմական արժեքը հայ հասարակության համար։ Նշենք, որ ցուցահանդեսը կգործի Բյուրոկրատ գրախանություն մինչև մայիսի 13–ը և բաց կլինի այցելուների համար։ Գրախանութից կարելի է նաև ձեռք բերել որոշ քարտեզների կրկնօրինակներ։ Քարտեզները միշտ հանդիսացել են ամենաարժեքավոր տեղեկատվության աղբյուր: Նրանք պահպանվում էին աչքի լույսի պես, հաճախ որպես պետական գաղտնիք, որպես թանարժեք ունեցվածք և արվեստի գործ: Օրինակ` որոշ տվյալներով հանրահռչակ Կոլումբոսը ունեցել է գաղտնի քարտեզներ և իմացել է հեռավոր արևմուտքում գտնվող երկրների մասին: 13178606_1140917709272829_3921287253345099966_n Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարտեզները պատրաստվում էին լավ կրթված, բանիմաց, բարձր կարգի մասնագետների կողմից, նրանք հանդիսանում են նաև պատմական տեղեկությունների, նավերի տեսակների, նրանց կառուցվածքի, զինվածության, ինչպես նաև դրոշակների և զինանշանների տեսակների ճշգրիտ աղբյուր: Հիշեցում. ԱՅԱՍ Ծովային Հետազոտությունների Ակումբը հիմնադրվել է 1985թ., իրականացրել և ներկայումս իրականացնում է մի քանի ծրագրեր՝ Ա. Կիլիկիո հայկական նավի վերականգնումը, կառուցումը և նավարկությունը Եվրոպայի շուրջ՝ 63 նավահանգիստ 25 երկրում /”Նավարկություն 7 ծովերով” ԿԻԼԻԿԻԱ  առագաստանավով/: Բ. Նավարշավ դեպի Կարիբյան ծով` 1699թ. այնտեղ խորտակված Քեդախի Վաճառական  հայկական նավի մնացորդները որոնելու նպատակով  /ԱՆԱՀԻՏ  առագաստանավով/: Գ. Սևանի ավանդական առագաստանավերի վերականգնումը, կառուցումն ու ռեգատաների կազմակերպումը Սևանա լճում /Նաիրի  և Անի  առագաստանավակներ/: Դ. Ստորջրյա հետազոտություններ Սևանա լճում: Ե. Գիտաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում:   Հետադարձ կապ՝ Կարեն ԲԱԼԱՅԱՆ, 578510, 091 430382; Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆ, հեռ. 093 868797 13124977_1140917272606206_2267420703963124942_n 13177247_1140916682606265_1874391831501561830_n 13178606_1140917709272829_3921287253345099966_n 13178650_1140917265939540_1069783377411728525_n 13119076_1140916295939637_2878827842078155679_n 13118845_1140916782606255_6458244305453855885_n