Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի մեկնաբանությունը՝ Կարո Փայլանի հետ կապված միջադեպի մասին

Քաղաքականություն
amn2-1

Միացյալ Նահանգները դատապարտում է ոտնձգության եւ բռնության ցանկացած դրսեւորում, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: «Մենք մտահոգված ենք քաղաքական ոտնձգությունների ցանկացած դրսեւորումով, որը պարունակում է բռնություն որեւէ անձի դեմ», - հայտարարել է Թոները: Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, ըստ որիԹուրքիայի խորհրդարանի անդամներն իր վրա են հարձակվել ազգայնական դրդապատճառներով: Պետքարտուղարության ներկայացուցիչը բավարար մանրամասների չէր տիրապետում տվյալ դեպքը մեկնաբանելու համար, սակայն հայտարարեց. «Անշուշտ, մեզ համար մտահոգիչ են ցանկացած քաղաքական կուսակցության անդամի դեմ ոտնձգությունները կամ բռնությունը»: Մանրամասներն՝ այստեղ