Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլորը, այդ թվում` Ադրբեջանը. Շ Քոչարյան

Քաղաքականություն

ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Эхо Москвы»­ին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը» :  Ասել է Շավարշ Քոչարյանը  ռադիոկայանին տված իր հարցազրույցում: Փոխարտգործնախարարը պարզաբանել է նաև ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու որոշումը: Անդրադառնալով ռուս լրագրողի մեկ այլ հարցադրմանը, թե ինչու չի կարելի ճանաչել ԼՂ անկախությունը, հատկապես այսպիսի լարված իրավիճակում, ԱԳ փոխնախարարը նկատել է, որ կարելի է ճանաչել, սակայն Հայաստանն առաջնորդվում է այլ մոտեցումներով: «Կա բանակցային ձևաչափ, որը հենված է այսպես կոչված` Մադրիդյան փաստաթղթի վրա, որի դրույթները բացահայտվել են համանախագահող երեք երկրների նախագահների կողմից: Դրանք ենթադրում են փոխզիջումներ: Մի կողմից` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլոր երկրները, այդ թվում` Ադրբեջանը: Մանրամասներն՝ այստեղ