Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բնակարաններ՝ Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին

Պաշտոնական
001

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ հանդիպմանը նրանց է հանձնել նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Նշենք, որ Շինարարներ 35 շենքի 1-ին մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում: Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ, անվտանգության նկատառումներով, մուտքն ամբողջությամբ փակվելու է և, ըստ, այդմ, սահմանված ժամանակահատվածում բնակիչները պետք է ազատեն վթարային մուտքում զբաղեցրած  բնակարանները: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ խնդրին հետամուտ լինելու և վերաբնակեցման ծրագիրը կյանքի կոչելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն