Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը շտկել է տիկնիկների դիրքերը. հրապարակվեց փորձարարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
1462546836_permyakov

Պերմյակովը բացառիկ հիշողությամբ է ներկայացրել տեսած դետալներն ու նկարագրել իր գործողություններն Ավետիսյանների տանը: Դատարանն այսօր հրապարակել է ռուսական կողմի իրականացրած փորձարարությունը: Անհասկանալի է մնում, թե ուր է փորձարարության տեսաձայնագրությունը: Լուսանկարներից երևում է, որ նկարահանում արվել է: Թեև առանձնակի կարևորություն փաստաբանները տեսանյութին չեն տվել, սակայն շեշտել են, որ մտորելու առիթ, այնուամենայնիվ, կա: Ո՞ւր է տեսաձայնագրությունը, եթե թաքցնելու բան չկա: Հավելենք նաև, որ նիստի ավարտին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդել են որպես վկա դատարան հրավիրել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին ու նաև հարցում անել մարզային վարչություն, թե ովքեր են մասնակցել Պերմյակովի որոնումներին: Դատարանը չի բավարարել միջնորդությունը` պատճառաբանելով, որ առաջ քաշվածը սույն քրեական գործի մեղադրանքի հետ առնչություն չունի: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում