Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն օտարերկրյա դեսպաններին տարել է շփման գիծ

Քաղաքականություն
2a0e0dd3d20df45236c2dabe3ab123a4

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք դեպի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ Պատասխան․ Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։ Մասնակցելով ադրբեջանական կողմի ՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ։ ԼՂՀ իշխանություններն պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում։