Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Գայանե Առուստամյանի գործով ևս մեկ միջնորդություն ներկայացվեց

Հասարակություն
c3767c7318ed16b4609bde8120e4270c

2016 թ. մայիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությամբ: Դատական նիստը կայացավ հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ: Դատարանը, քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունը, գտավ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման: Նախագահող դատավոր Հ. Այվազյանի հարցին ի պատասխան՝ Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ ունի ևս մեկ միջնորդություն: Նա նշեց, որ երկու պահանջով միջնորդություն է ներկայացնում դատարան, սակայն քանի որ դրանց հիմնավորումները որոշակիորեն համընկնում են, դրանք ներկայացնում է մեկ փաստաթղթի տեսքով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ