Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վատ եմ արել բեմադրությունը, հանեք, ես դժգոհ եմ». Բորիս Հայրապետյան (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
norma

Ռեժիսոր Բորիս  Հայրապետյանը  պահանջում է  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկից  հանել  իր իսկ բեմադրած  «Նորմա» օպերան. «Չեմ ուզում արդարանալ, ես պատրաստ եմ ամեն ինչ ինձ վրա վերցնել, վատ եմ արել բեմադրությունը, հանեք, ես դժգոհ եմ, թող չգնա»,- ասում է նա։ Ըստ Բորիս Հայրապետյանի՝ բեմադրությունը պատրաստ չէր հանդիսատեսի դատին հանձնելու համար. «Իրենք իսկապես հաշվում են, որ դա լավ է, ցինիկ ձեւով ասում են թող գնա, ծափ են տալիս ու վերջ»: Պարոն Հայրապետյանը բեմադրության  վատ որակի համար պատասխանատու է համարում նաեւ թատրոնի տնօրինությանը՝  թերությունները չշտկելու  համար։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  տնօրինությունը չի ընդունում մեղադրանքները՝  համարելով, որ բեմադրիչն է թերացել։ «Ինքը փորձի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը երկրորդ ռեժիսորից հարցնում էր ի՞նչ անենք, ո՞նց է ճիշտ: Իրեն էն սկզբից պետք է ասեինք՝ ցտեսություն, բայց սուս մնացինք»,- ասում է  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը: Նա հայտարարում է, թե բեմադրիչը չի ցանկացել թերությունները վերացնել։ «Ներկայացման օրը, ընթացքում, բեմադրում էր պար ու լույս էր փոխում, ինչի էտենց բա՞ն են անում»: Անկախ բեմադրիչի հայտարարությունից՝  տնօրինությունը որոշել է, որ  «Նորման» կշարունակի մնալ  խաղացանկում։  Խոստանում են շտկել որոշ թերություններ, բայց առանց  Բորիս Հայրապետյանի հետ հետագա համագործակցության։ Ավելին՝ տեսանյութով