Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Յուրանի հետ հրաժարական է տվել նաև Խորեն Հովհաննիսյանը

Պաշտոնական
sport-mika

Երեւանի «Միկայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել իր պաշտոնից: «Ես հեռացա «Միկայից», քանի որ ակումբում պայմաններ չկան բարձր արդյունքի  հասնելու համար: Բյուջեն փոքր է: «Միկայում» աշխատելը անհեռանկարային էր: Ես ակումբի հետ երկարատեւ պայմանագիր չեմ կնքել, քանի որ նախ ուզում էի ուսումնասիրել աշխատանքային պայմանները, թիմի հնարավորությունները: Համենայնդեպս, ես շնորհակալ եմ «Միկայից», - ռուսական լրատվամիջոցով հայտնել է 46-ամյա մասնագետը: Սերգեյ Յուրանը միաժամանակ նշել է, որ առաջարկություն ունի երեւանյան մեկ այլ ակումբից, սակայն չի նշել անունը: Հիշեցնենք, որ հանրապետության առաջնությունում այժմ մայրաքաղաքը ներկայացնում են 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Արարատը», «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Միկան»: Սակայն ուշագրավն այն է, որ Սերգեյ Յուրանի հետ միասին հրաժարական է տվել նաեւ «Միկայի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը, ընդ որում Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում կրած պարտությունից հետո: