Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի խուլ ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սպորտ
sport-ymbish

Ըմբշամարտի Հայաստանի խուլերի հավաքականը մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ մայիսի 1-9-ը անցկացվում է ըմբշամարտի աշխարհի խուլերի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 7 ըմբիշներ՝ Սարգիս Սարգսյանը (59 կգ քաշային կարգ), Տիգրան Պետրոսյանը (61 կգ), Ժորա Գրիգորյանը (71 կգ), Գարիկ Պողոսյանը (74 կգ), Արտակ Տերտերյանը (75 կգ), Նարեկ Նիկողոսյանը (85 կգ) եւ Հովհաննես Այվազյանը (98 կգ): Իսկ ահա խուլերի ըմբշամարտի մեր երիտասարդական հավաքականն արդեն վերադարձել է Թեհրանից՝ իր հետ բերելով երեք մրցանակ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը, ոսկե մեդալ է նվաճել, իսկ 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանն (ազատ ոճ) ու 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը (հունա-հռոմեական ոճ) արժանացել են բրոնզե պարգեւների: